Թուրքիան պարտավոր չէ ենթարկվել ՌԴ-ի դեմ այլ երկրների պատժամիջոցներին. թուրք պաշտոնյա
Թուրքական ազգայնական պահպանողական «Լավ» կուսակցության (IYI Parti) փոխնախագահ Ահմեթ Քամիլ Էրոզանը հայտարարել է, որ Թուրքիան պարտավոր չէ պահպանել Ռուսաստանի դեմ արեւմտյան երկրների սահմանած պատժամիջոցները, որոնց որոշումների կայացման մեխանիզմներին ինքը չի մասնակցում: Այս մասին նա հայտնել է ТАСС-ին տված հարցազրույցում։
«Թուրքիան Արեւմուտքի մի մասն է, սակայն սեփական սկզբունքներից ելնելով՝ մեր երկիրը պարտավոր չէ ենթարկվել միջազգային կազմակերպությունների որոշումներին, որոնց որոշումների կայացման մեխանիզմներին նա չի մասնակցում»,-ասել է Էրոզանը եւ նշել, որ ԵՄ երկրները պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումներն ընդունել են առանց Թուրքիայի ներկայացուցիչների:
Կուսակցության փոխնախագահն ընդգծել է, որ Թուրքիան ԵՄ անդամ չէ եւ կապված չէ պատժամիջոցային որոշումների ընդունման նրանց մեխանիզմի հետ:
Նա հավելել է, որ Թուրքիան ստիպված կլինի հետեւել ԵՄ պատժամիջոցներին, եթե ապագայում երբեւէ միանա միությանը, սակայն ներկայումս երկիրն այլ կերպ կգործի:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լա...
Ադրբեջանցի «էկոակտիվիստները» դադարեցնում են Լաչինի միջանցքում իրենց ակցիաները
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր...
Հայ ժողովուրդը կրկին կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ․ Արցախի ԱԳՆ
Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության ավելի քան 1,5 մլն զոհերի հիշատ...