ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցում հայտնվել է ՌԴ միլիարդատեր Տրոցենկոյի գաղտնալսված հեռախոսազրույցը
Համացանցում հայտնվել է ռուսական էլիտայի հերթական գաղտնալսված խոսակցությունը։ Ենթադրվում է, որ ձայնագրության մեջ զրուցում են միլիարդատեր Ռոման Տրոցենկոյը և գործարար Նիկոլայ Մատուշևսկուն: Ձայնագրության մեջ միլիարդատերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «հիմար» է անվանում։
Տրոցենկոն Միացյալ նավաշինական կորպորացիայի նախկին նախագահն է և «Ռոսնեֆտ»-ի նախագահ Իգոր Սեչինի նախկին խորհրդականը, Վլադիմիր Պուտինին համեմատաբար մոտ կանգնած գործարարներից մեկը։ Մատուշևսկին, որը Տրոցենկոյի վաղեմի ընկերն է և մոսկովյան «Ֆլակոն» նախագծային գործարանի հիմնադիրը, հրապարակայնորեն համակրում է ընդդիմությանը:
Զրույցում Տրոցենկոն վերջերս Բալի մեկնած Մատուշևսկուն ասում է, որ Ինդոնեզիայում «տասը տարի հետո ամեն ինչ տասնապատկվելու է, իսկ Ռուսաստանում՝ կրկնակի անկում է ապրելու»:
«Ցավոք, Ռուսաստանը, որին մենք այդքան սիրում ենք, հայտնվել է ինչ-որ հիմարների ձեռքերում, որոնք դավանում են 19-րդ դարի տարօրինակ կոմպոզիցիաներ: Այս ամենը լավ ավարտ չի ունենա, այն դժոխով է ավարտվելու: Մոսկվայի փողոցներում մարդիկ կսպանեն միմյանց»,- ասում է միլիարդատերը։
Մատուշևսկիյը հարց է տալիս. «Դուք համարու՞մ եք, որ այս մարդն, ով ամեն տարի նույն բան է ասում, կարող է կառավարել երկիրը»:
Տրոցենկոյին վերագրվող ձայնով տղամարդն էլ զարգացնում է այն միտքը, որ 2023 թվականը վերջին տարին է, երբ հնարավոր է բիզնեսը դուրս բերել Ռուսաստանից և հեռանալ:
«Ռուսաստանում ամեն ինչ փլուզվել է: Ճակատագիրը քեզ մեկ տարի ժամանակ է տվել՝ բոլոր սիրելիներին դուրս հանելու, փող հանելու և այն ամենը, ինչ քեզ պետք է»,- ասում է նա իր զրուցակցին։
Զրույցի երկու ենթադրյալ մասնակիցները` միլիարդատեր Ռոման Տրոցենկոյը և գործարար Նիկոլայ Մատուշևսկուն հերքել են ձայնագրության իրական լինելը և այն անվանել շինծու:
Հիշեցնենք, որ ևս մի գաղտնալսված հեռախոսազրույց տարածվել էր մարտի 26-ին, որտեղ, ըստ երևույթին, պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը և միլիարդատեր Ֆարխադ Ախմեդովը նախատում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա շրջապատին՝ նրանց անվանելով «տականքներ» և «հանցագործներ», որանք քամել են իրենց և իրենց երեխաներին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գիշերը Պուտինը հրատապ Կրեմլ է գնացել․ Պեսկովն ասել է, թե ինչու
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի՝ ուշ երեկոյան Նովո-Օգարյովոյից Կրեմլ ժամանելու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարավային Կորեայի նախագահը երգում է Բայդենի համար
Հարավային Կորեայի նախագահը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար կատարել է «American Pie» երգը։ ԱՄՆ կատարած այցի ժամանակ, որի ընթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի տեղադրած անօրինական անցակետը
Նոր տեսանյութ է տարածվել Ադրբեջանի տեղադրած անօրինական անցակետի վայրից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը Լեռնային Ղա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր քաղաքացիներին դարձրել ենք հոգեկան հիվանդ․ ՔՊ պատգամավոր
«Կուզենայի, որ մեր ընդդիմադիր գործընկերները մի 130 տարվա կատարողական էլ իրենք ներկայացնեին. մենք ներկայացնում ենք մեկ տա...