Պետք է լինի մարդկանց, բեռների ազատ տեղաշարժ. ԱՄՆ Պետդեպը` վերահսկիչ անցակետի տեղադրման մասին
ԱՄՆ պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում վերահսկիչ անցակետի տեղադրմամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը:
«Հարավային Կովկասում այս հարցը մի բան է, որն ինքը՝ պետքարտուղարը, խորապես գնահատում և մեծ նշանակություն է տալիս։ Եվ ինչպես տեսաք՝ հանգստյան օրերին մենք հայտարարեցինք, որ Պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի ստեղծմամբ։
Անկեղծ ասած, դա խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը, և մենք այն կարծիքին ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց և բեռների ազատ և բաց տեղաշարժ։ Ավագ խորհրդական Բոնոն, պետքարտուղարի օգնական Հոգանը, պետքարտուղարը՝ մենք պատրաստվում ենք շարունակել խորապես ներգրավված մնալ այս հարցում»,- նշել է Պատելը:
Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ ներկայացուցիչները տեղում բանակցությունների ընթացքում չէին տեսնում, որ նման գործողություն էր նախապատրաստվում, Պատելը պատասխանել է, որ չի պատրաստվում դիվանագիտական գնահատականների կամ տեղում կայացած զրույցների մամրամասների մեջ խորանալ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լա...
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր...
Հայ ժողովուրդը կրկին կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ․ Արցախի ԱԳՆ
Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության ավելի քան 1,5 մլն զոհերի հիշատ...
Ադրբեջանցի «էկոակտիվիստները» դադարեցնում են Լաչինի միջանցքում իրենց ակցիաները
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...