Որոշ պաշտոնյաներ անհետ կորած զինծառայողների մայրերի նկատմամբ իրենց պահել են վերջին խուժանի պես. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: Նա անդրադարձել է 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների մայրերի հետ հանդիպմանը:
«Չեք մարսելու
Այսօր հանդիպել եմ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների մայրերին։
Այս մայրերն ամեն զանգից ու փողոցում իրենց մի քիչ երկար նայող ամեն մի հայացքից կառչում են, մտածելով՝ երեւի մի բան կասեն որդուս մասին։
Ըստ պաշտոնական թվերի, 44-օրյա պատերազմից հետո մենք 309 անհետ կորած զինվոր ունենք, որոնց ծնողները պետական կառույց չի մնացել, որի դռների առաջ օրերով չեն սպասել, որպեսզի մի անբարոյականի վաստակ օգնական դուրս գա ու ծնողներին «բացատրի», թե ինչպիսի՞ն պիտի լինի զուսպ ծնողը։
Իսկ մեկ այլ պաշտոնյա էլ ծնողների վրա մուննաթ գա, թե անեծք ե՞ք բերում տունս, որ ինձ էլ մի բան լինի։
Հայաստանում չի մնացել դեսպանատուն, որ այս մայրերը, մեկ-մինուճար հարցով՝ ի՞նչ է եղել իրենց որդիներին ու ումի՞ց ստանան այդ հարցի պատասխանը, դիմած եւ օրերով այդ դռների առաջ նստած չլինեն։
Նրանք ընդամենը մեկ բան են ուզում՝ ի՞նչ եղավ հայրենիքը պաշտպանելու համար պատերազմին մասնակցած իրենց տղաների հետ եւ ո՞ւր են իրենց որդիները», գրել է Զոհրաբյանը։
Նա հայտարարել է, որ երկուշաբթի օրը ուղիղ եթերով կանդրադառնա անհետ կորած մեր տղաների խնդրին: «Հատ-հատ տալու եմ այն պաշտոնյաների անունները, ովքեր հարկ չեն համարել անգամ հանդիպել այս մայրերին, իսկ որոշներն էլ իրենց պահել են վերջին խուժանի պես։
Ու եզակի պաշտոնյաներ են եղել՝ 1-2, ովքեր իրենց պահել են մարդու, այսինքն՝ homo-sapiens-ի նման։ Նրանց անուններն էլ կասվի»,- գրել է Զոհրաբյանը։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը քննարկել են ադրբեջանական կողմի քայլերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ վա...
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կոշտ պատասխանը՝ ադրբեջանցի պատվիրակին
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միևատովիչին մեղադրե...
Ե՞րբ եք պատրաստվում այցելել Լաչինի միջանցք․ Ռուբեն Ռուբինյանը՝ Դունյա Միյատովիչին
«Խնդիրն այն չէ, որ միայն ես չեմ կարող գնալ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, խնդիրն այն է, որ ոչ մեկ չի կարող գնալ այնտ...
Բացառում եմ մասնակցությունս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «Հաշվի առնելով Ա...