ՀՀ-ն դիմել է Հաագայի դատարան` Հակարիի կամրջին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու հարցով
Լաչինի միջանցքի մուտքի մոտ Հակարիի կամրջին ապրիլի 23-ին ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան:
Այս մասին Auroranews-ին տեղեկացրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը, ապա ավելացրել, որ դիմումն արդեն ուղարկված է:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը սահմանային անցակետ է տեղադրել Հակարի գետի վրա կառուցված կամրջի վրա։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ անձնակազմի հրամանատարությունն ու Աղդամում գտնվող ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը տեղեկացվել են այդ մասին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լա...
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր...
Հայ ժողովուրդը կրկին կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ․ Արցախի ԱԳՆ
Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության ավելի քան 1,5 մլն զոհերի հիշատ...
Ադրբեջանցի «էկոակտիվիստները» դադարեցնում են Լաչինի միջանցքում իրենց ակցիաները
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...