Քաղաքականություն

Ղարաբաղում էթնիկ զտումների սպառնալիքը գնալով ավելի առարկայական է դառնում․ Արմեն Գրիգորյան

Ղարաբաղում էթնիկ զտումների սպառնալիքը գնալով ավելի առարկայական է դառնում․ Արմեն Գրիգորյան
2020 թվականին ռուս խաղաղապահներն Արցախի բնակիչներին անվտանգության երաշխիքներ են խոստացել։ Արցախի բնակիչները վերադարձել են՝ նաև ականջալուր լինելով այդ երաշխիքներին։ Բայց էթնիկ զտումների սպառնալիքը…

2020 թվականին ռուս խաղաղապահներն Արցախի բնակիչներին անվտանգության երաշխիքներ են խոստացել։ Արցախի բնակիչները վերադարձել են՝ նաև ականջալուր լինելով այդ երաշխիքներին։ Բայց էթնիկ զտումների սպառնալիքը գնալով ավելի առարկայական է դառնում։ Այդ մասին Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
 

ԱԽ քարտուղարը կեղծ է անվանել ընդդիմության այն մեղադրանքները, թե տեղի ունեցածի համար մեղավոր են Հայաստանի իշխանությունները, որոնք սխալ են կառուցել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Իր խոսքով՝ Ղարաբաղում միշտ եղել են ռուսամետ տրամադրություններ, իսկ Հայաստանը չի փոխել արտաքին քաղաքականության վեկտորը։

 

«Հայաստանի համար շատ կարևոր է, որ հայերն ապրեն Լեռնային Ղարաբաղում, և այնտեղ լինեն իրավունքների և անվտանգության երաշխիքներ։ Դրա համար բազմաթիվ քայլեր են արվում», - ասել է Գրիգորյանը։
 

Նա խոստովանել է, որ Ադրբեջանը փորձում է ուժով մղել խաղաղության համաձայնագրի իր համար շահավետ պայմանները։ Հայաստանը, գտնվելով ծանր վիճակում, փորձում է անվտանգության նոր երաշխիքներ գտնել։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250