Բայդենը խոստանում է միջուկային զենք չտեղակայել Կորեական թերակղզում
ԱՄՆ-ն իր միջուկային զենքը չի տեղակայի Կորեական թերակղզում. Այս մասին ապրիլի 26-ին հայտարարել է ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը՝ Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը չի նախատեսում միջուկային զենք տեղակայել Հարավային Կորեայում, սակայն ամերիկյան միջուկային սուզանավերը կմոտենան թերակղզուն։
«Մենք չենք պատրաստվում միջուկային զենք տեղակայել, բայց կտեղակայվեն միջուկային սուզանավերը և նման բաները»,- ասել է ամերիկացի առաջնորդը։
Բայդենը նախազգուշացրել է, որ եթե Հյուսիսային Կորեան հարձակվի ԱՄՆ-ի վրա միջուկային զենքով, Փհենյանում իշխող ռեժիմը կկործանվի։
Իր հերթին Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը նշել է, որ ամերիկյան կողմն իրեն հավաստիացրել է ուժերի օպերատիվ տեղակայում Փհենյանից միջուկային հարձակման դեպքում։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան պայմանավորվել են ստեղծել «միջուկային խորհրդատվական խումբ»՝ ԿԺԴՀ-ի դեմ ընդլայնված զսպման հատուկ ծրագրեր մշակելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Շվեդիայում առաջարկել են Հայաստանին ԵՄ առանց վիզայի մուտքի իրավունք տալ
Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) պատգամավոր Բյորն Սյոդերը երկրի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմին առաջարկել է նախաձեռնել գործը...
Լաչինի միջանցքն ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանին, պատասխանատվությունը նույնպես կրում է Ռուսաստանը․ ԱԽ քարտուղար
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, և այնտեղ գտնվում են ռուս խաղաղ...
Եղցահողը, Հին Շենը, Մեծ Շենը և Լիսագորը լիակատար շրջափակման մեջ են․ Արցախի պետնախարար
Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի...
Ադրբեջանցիները մեր քաղաքացիներին ստիպել են կատարել իրենց պահանջները. Արցախի պետնախարար
Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պ...