ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էնքան խոսեցիք, ճանապարհը փակվեց. Քոչարյան
Դուք էդ ճանապարհից տեղյա՞կ էիք։ Դուք ընդհանրապես գիտեի՞ք, թե այդ ճանապարհը ոնց էր օգտագործվում։ Էնքան խոսեցիք, որ էդ ճանապարհը պիտի փակվեր։ Այնուամենայնիվ այդ ճանապարհը օգտագորվծում էր, ի՞նչ, տեղյակ չէիք, հա՞։ Լավ էլ գիտեիք։ Միշտ էլ հարց էիք տալիս, թե էդ ոնց են գնում ու հասնում Արցախ, եթե ճանապարհները փակ են։
Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախում Հակարի գետի կամրջի մոտ ադրբեջանական կողմից անցակետ տեղադրելու վերաբերյալ լրագրողների դիտարկումներին։
«Հանգիստ եղեք, բոլոր փակ ճանապարհները մի օր բացվում են։ Բաց ճանապարհներն էլ, եթե չկա հասկացվածություն, մի օր էլ փակվում են։ 120 հազար արցախցիների տեղը դուք ինձ ցույց մի տվեք։ Ես նրանց տեղը դեռ էն ժամանակ գիտեի ու հիմա էլ գիտեմ։ Նրանց մեջ էլ ունեմ շատ ընկերներ»,- նշել է նա։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կայացել է Լենցով-Պապիկյան հանդիպումը. մանրամասներ
Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանն առաջարկում է ընդլայնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարողությունները
Երևանն առաջարկում է ընդլայնել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարողությունները։ Ինչպես հաղորդում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էկոակտիվիստները» նվաստացրին ռուսական կողմին. Բաբայանը` Լաչինի միջանցքը բացելու մասին
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղաղության ճանապարհը հնարավոր է, այն ենթադրում է համարձակություն. Ֆրանսիայի ԱԳՆ
Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի և Հայաստանի ԱԳ նախարարներ Կատրին Կոլոնայի և Արարատ Միրզոյանի մամլո ասուլիսը։ Այն հարցի...