ՆԱՏՕ-ն ցանկանում էր ոչնչացնել Ռուսաստանը, բայց ի վերջո միայն համախմբեց նրան․ Լավրով
Անկողմնակալ դիտորդները տեսնում են, որ ՆԱՏՕ-ն ցանկանում էր ոչնչացնել Ռուսաստանը, բայց ի վերջո միայն համախմբեց նրան։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախագահության շրջանակներում Նյու Յորք կատարած այցից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այն գնահատականները, որ տալիս են անաչառ դիտորդները, քաղաքագետները թե՛ Ռուսաստանի Դաշնությունում, թե՛ արտերկրում, այն է, որ ՆԱՏՕ-ն ցանկանում էր ոչնչացնել Ռուսաստանի Դաշնությունը, բայց ի վերջո համախմբեց այն»,- ասել է նախարարը։
Նա նաև հավելել է, որ Մոսկվան ցանկացել է կանխել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, ինչի մասին բազմիցս հավաստիացրել է ինքը՝ դաշինքը։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը գործնականում միայնակ է հանդես գալիս ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի ռազմարդյունաբերական կոնգլոմերատի դեմ:
Նմանատիպ հոդվածներ
Շվեդիայում առաջարկել են Հայաստանին ԵՄ առանց վիզայի մուտքի իրավունք տալ
Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) պատգամավոր Բյորն Սյոդերը երկրի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմին առաջարկել է նախաձեռնել գործը...
Լաչինի միջանցքն ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանին, պատասխանատվությունը նույնպես կրում է Ռուսաստանը․ ԱԽ քարտուղար
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, և այնտեղ գտնվում են ռուս խաղաղ...
Եղցահողը, Հին Շենը, Մեծ Շենը և Լիսագորը լիակատար շրջափակման մեջ են․ Արցախի պետնախարար
Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի...
Ադրբեջանցիները մեր քաղաքացիներին ստիպել են կատարել իրենց պահանջները. Արցախի պետնախարար
Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պ...