Բաքվի անցակետի տեղադրումը նոր լայնածավալ գործողության սկիզբ է․ Բրյունո Ռետայոյ
Ապրիլի 22-ից 25-ը Հայաստանում է Ֆրանսիայի Սենատի ղեկավար Բրյունո Ռետայոյի գլխավորած պատվիրակությունը` մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին: Պատվիրակության անդամները մեկնել են Տեղ գյուղ, որտեղ ապրիլի 11-ին փոխհրաձգություն է տեղի ունեցել, hայտնում է 1lurer.am-ը:
«Մենք ժամանել ենք` Ադրբեջանից պահանջելու անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը, ազատելու 120 000 հայերին, որ Լեռնային Ղարաբաղում հայտնվել են սարսափելի պայմաններում, նաև այստեղ ենք` պահանջելու վերականգնել Հայաստանի հետ ԼՂ կապը:
Ինչ իմաստ ունի 1915 թ. զոհերի հիշատակի ոգեկոչումը, եթե մենք աչք ենք փակելու ԼՂ-ում տեղի ունեցող էթնիկ ու կրոնական զտման վրա»,- հայտարարել է Ռետայոն` Տեղում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշել է` վտանգ կա, որ ադրբեջանական զորքերի կողմից դեպի ԼՂ տանող նոր ճանապարհի մուտքի մոտ` ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Հակարի կամուրջի վրա, նոր վերահսկիչ անցակետի տեղադրումը նոր լայնածավալ գործողության սկիզբ է, որը կհանգեցնի Լաչինի միջանցքի մշտական փակման:
Նմանատիպ հոդվածներ
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կոշտ պատասխանը՝ ադրբեջանցի պատվիրակին
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միևատովիչին մեղադրե...
Ե՞րբ եք պատրաստվում այցելել Լաչինի միջանցք․ Ռուբեն Ռուբինյանը՝ Դունյա Միյատովիչին
«Խնդիրն այն չէ, որ միայն ես չեմ կարող գնալ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, խնդիրն այն է, որ ոչ մեկ չի կարող գնալ այնտ...
Բացառում եմ մասնակցությունս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «Հաշվի առնելով Ա...
Զգում եմ ձեր ցավը․ Հայաստանում Իսրայելի դեսպան
Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ իր համերաշխությունն է հայտնել...