Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավարը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
Ղազախստանի Աստանայի դատարանը հայտնել է, որ երկրի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Քարիմ Մասիմովը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ դավաճանության և իշխանությունը զավթելու փորձի համար։ Տեղեկությունը հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով դատարանի կայքի հաղորդագրությանը։
«Մասիմով Կ.-ն մեղավոր է ճանաչվել…, պատիժների մասնակի հավելումով նշանակվել է վերջնական պատիժ՝ 18 տարի ազատազրկում, գույքի բռնագրավմամբ, քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից ցմահ զրկումով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալմաթիի շրջանի ոստիկանական բաժանմունքի նախկին ղեկավար Սերիկ Կուդեբաևը Ղրղզստանով փախել է Թուրքիա։ Կուդեբաևը մեղադրվում է հունվարին Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ իշխանության չարաշահման և խոշտանգումների մեջ։ Լինելով Ալմաթիի շրջանի հրամանատարը, նա լքել է ոստիկանության շենքը, որից հետո անկարգություններ պատճառով այնտեղից զենք են հանել։
Նմանատիպ հոդվածներ
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր...
Հայ ժողովուրդը կրկին կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ․ Արցախի ԱԳՆ
Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության ավելի քան 1,5 մլն զոհերի հիշատ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լա...
Ադրբեջանցի «էկոակտիվիստները» դադարեցնում են Լաչինի միջանցքում իրենց ակցիաները
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...