ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թույլ չենք տա, որ դուք լինեք Հայաստանի վերջին վարչապետը. Մամիջանյան
Հայկ Մամիջանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին զգուշացրեց՝ չհամարձակվի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի մասին խոսել «այդ բառամթերքով»:
«Մեզ փորձում են ներչնշել, որ մեզնից ոչինչ կախված չէ, մեզ փորձում են ներշնչել, որ մենք ոչինչ չենք կարող անել ո՛չ ներքին, ո՛չ արտաքին թշնամու դեմ, մեզ համոզում են դառնալ մեր ամենանվիրական նպատակների ու երազանքների դաժան սպանության լուռ վկան», - ասել է նա:
Մամիջանյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Հիշո՞ւմ եք, որ ասում էիք՝ «կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա». մեր բոլորի, ՀՀ բոլոր քաղաքացիներիս մեղքն է, որ Դուք այդպիսին դարձաք, դարձաք վարչապետ, բայց մենք հաստատ թույլ չենք տա, որ Դուք լինեք ՀՀ վերջին վարչապետը: Մենք Ձեզ հեռացնելու ենք իշխանությունից այն քաղաքացիների հետ, որոնց 2018 թվականին Դուք խոստացաք ավելի լավ կյանք, բայց բերեցիք ցավ ու դժբախտություն: Հայաստանի ու Արցախի անվտանգ ու բարեկեցիկ ապագային խանգարում է մեկ մարդ և այդ մեկ մարդը դու ես, Նիկոլ Փաշինյան», - հավելել է Հայկ Մամիջանյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էկոակտիվիստները» նվաստացրին ռուսական կողմին. Բաբայանը` Լաչինի միջանցքը բացելու մասին
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կայացել է Լենցով-Պապիկյան հանդիպումը. մանրամասներ
Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղաղության ճանապարհը հնարավոր է, այն ենթադրում է համարձակություն. Ֆրանսիայի ԱԳՆ
Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի և Հայաստանի ԱԳ նախարարներ Կատրին Կոլոնայի և Արարատ Միրզոյանի մամլո ասուլիսը։ Այն հարցի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանն առաջարկում է ընդլայնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարողությունները
Երևանն առաջարկում է ընդլայնել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարողությունները։ Ինչպես հաղորդում...