Հայաստանը որևէ կերպ չի փորձում օժանդակել ՌԴ–ին սանկցիաների շրջանցման հարցում. Քերոբյան
Հայաստանը որևէ կերպ չի փորձում օժանդակել ՌԴ–ին սանկցիաների շրջանցման հարցում։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարը հիշեցրել է` Հայաստանը ՌԴ-ի հետ գտնվում է նույն մաքսային և տնտեսական գոտում, ինչը նշանակում է, որ ապրանքների տեղաշարժը երկրների միջև ազատ է։
«Մենք մեր աշխատանքով փորձում ենք պահպանել ԵԱՏՄ պայմանագրի դրույթները՝ ապահովելով այն, որ ՀՀ ընկերությունները չընկնեն երկրորդային սանկցիաների տակ։ Դա չի նշանակում, որ դա բացառված չէ»,– ասել է նա։
Ավելին, ըստ Քերոբյանի, որոշ ընկերություններ արդեն սանկցիանների տակ են։
Նա նաև տեղեկացրել է, որ ամերիկյան և եվրոպական գործընկերների այդ մտահոգությունը փարատելու համար հայկական կողմը մշտապես կապի մեջ է նրան հետ։
«Մենք կարողանում ենք, ըստ էության, բացատրել, որ այն գործողությունները, որ անում են ՀՀ ընկերությունները, նպատակ չունեն Հայաստանը երկրորդային սանկցիաների տակ գցելու, այլ բխում են մեր երկրի տնտեսական և աշխատանքային բովանդակությունից շահերից», - ասել է Վահան Քերոբյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովն Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալա քաղաքն անվանել է հայկական
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո մի շարք հայտարարությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էկոակտիվիստները» նվաստացրին ռուսական կողմին. Բաբայանը` Լաչինի միջանցքը բացելու մասին
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կայացել է Լենցով-Պապիկյան հանդիպումը. մանրամասներ
Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղաղության ճանապարհը հնարավոր է, այն ենթադրում է համարձակություն. Ֆրանսիայի ԱԳՆ
Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի և Հայաստանի ԱԳ նախարարներ Կատրին Կոլոնայի և Արարատ Միրզոյանի մամլո ասուլիսը։ Այն հարցի...