Արցախի Տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել
ԱՀ Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը, փոխգործակցելով Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ, ըստ ներկայացված դիմումների կազմակերպում է շփման գծին մոտ տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովումը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Տեղեկատվական շտաբը:
Վերջին ժամանակահատվածում, հատկապես՝ Մարտունու և Ասկերանի շրջաններում, աշխատանքների կատարման վայրերին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հաճախակի են արձանագրվում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով թիրախային կրակոցներ՝ խաթարելով գյուղատնտեսական աշխատանքների պատշաճ իրականացումը և թիրախավորելով դաշտավայրերում աշխատող քաղաքացիական անձանց։
Ուստի, հաշվի առնելով ադրբեջանական կողմից հարուցվող վերոնշյալ վտանգներն ու խոչընդոտները՝ կարևորում ենք, որ շփման գծին հարակից տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների իրականացումից առաջ շրջանային վարչակազմերի միջոցով քաղաքացիները դիմեն Կենտրոնին՝ բոլոր հնարավոր դեպքերում ապահովելու համար ռուս խաղաղապահների ուղեկցությունը:
Նմանատիպ հոդվածներ
Եգիպտոսից Հայաստան ժամանող օդանավը վայրէջք է կատարել Էրզրումում
Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթը իրականացնող եգիպտական AMC ընկերության բոինգ 737 օդանավը այսօր առավոտյան 07: 53 վայրէջք է կատար...
Ինչու չենք կարողանում օգտվել Հայաստան-Արցախ նոր՝ այլընտրանքային ճանապարհից․ մանրամասներ
Թեև շուրջ 11 կմ երկարությամբ Տեղ Կոռնիձոր ճանապարհը (հայտնի որպես Արցախը Հայաստանին կապող նոր երթուղի) ապրիլի 1-ից երթևե...
«Լավ եմ արել, քիչ եմ արել». Փաշինյանին անձրևանոցով հարվածած կինը խոսել է դեպքի մասին
Այդ միջադեպից հետո էլ տեսանք, թե որն է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած երկիրը, զոհեր ու վիրավորներ ունեցանք երեկ։ Ու այս ամենի...
ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը
Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:...