Այդ բացողումն ուղղելի՞ է, ենթադրում եմ՝ այո․ Քոչարյանը՝ ադրբեջանցիների առաջխաղացման մասին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոստովանել է, որ Տեղ գյուղում տեղի ունեցածի մեջ կա իրենց բացթողումը, փոխանցում է NEWS.am-ը:

 

 «Այդ բացողումը ուղղելի՞ է, ենթադրում եմ՝ այո: Այնտեղ ապրող մարդիկ պետք է իրենց վստահ զգան, որ այդտեղ ապրելով եւ բանակն է իրենց կողքին, եւ մեր ուժային բոլոր կառույցները: Հիմա մենք զրուցում ենք, որ իրենք այդտեղից հեռանան, հետո կզրուցենք հավասարազոր հեռացման մասին»,-ընդգծել է Քոչարյանը

 

Նրա խոսքով, ադրբեջանցիների մոտ 44-օրյա պատերազմից հետո էյֆորիկ վիճակը շարունակվում է, բայց դա շատ երկար չի կարող տեւել այն առումով, որ Հայաստանն էլ չի կարող բանակի բարեփոխումները դանդաղեցնել. «Մերն անվտանգային համակարգը ոտքի կանգնեցնելու մեջ է նրանց ցանկությունների կամ ախորժակի պակասեցումը: Էն ինչ-որ մերն է՝ մերն է, և եթե իրենք դա չհասկանան, գալու է մի օր, որ կհասկացվի: Ես վստահ եմ, որ իրենք մեր տարածքից անպայման դուրս են գալու»:

 

Հարցին, թե ո՞վ է պատասխանատվություն կրելու այդ ձախողման համար, որ ադրբեջանցիներն անարգել մտել են ՀՀ տարածք, հանձնաժողովի նախագահը պատասխանել է. «Եկեք սպասենք, ես որպես հանձնաժողովի նախագահ ակնկալում են, որ հստակ պատասխաններ ստանանք՝ մեր մեղքը կա, թե ոչ: Եթե կա, ապա որտեղ ենք թերացել: Եթե թերացումները չգնահատենք ու չվերացնենք, էլի կլինեն այսպիսի դեպքեր: Թերացումները պետք է կանխվեին սկսած համայնքային իշխանություններից, անվտանգության մարմիններից: Փաշինյանը երկրի վարչապետն է, բայց մենք այդտեղ ունենք մարմիններ, որոնք պետք է խնդիրների լուծման կայուն ընթացք ապահովեին»:


Անդրանիկ Քոչարյանը նաև հավելեց, որ որոշ օրենքներ են ընդունվել, մասնավորապես, աշխարհազորի հետ կապված, որ տեղի բնակիչները զենք ունենան. «Կգա մի օր, որ այդ ամենը կդառնա մեկ ամբողջական համակարգ, մինչեւ այդ օրը գալը այսպիսի բաներ կլինեն»:


 

Քաղաքականություն