Ադրբեջանի հարձակման հետևանքով վնաս կրած ընկերությունները 817 մլն դրամի փոխհատուցում կստանան
2022թ–ի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի հարձակման հետևանքով վնաս կրած ընկերությունները պետական բյուջեից 817 300 000 դրամի փոխհատուցում կստանան։ Այս որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Փոխհատուցումը նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով սահմանամերձ տարածքում ճանապարհաշինական և ինժեներական աշխատանքներ կատարող կազմակերպությունների համար, որոնց տեխնիկան վնասվել կամ մնացել է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։
Պաշտոնական տվյալներով՝ հակառակորդի տիրապետության տակ է անցել 4 ՍՊԸ-ների պատկանող 17 միավոր տեխնիկա` 5 բուլդոզեր, 9 էքսկավատոր, 3 «Կամազ» ինքնաթափ։ Եվս 3 միավոր տեխնիկա (1 էքսկավատոր, 1 «Կամազ» ինքնաթափ, 1 ավտոկռունկ) վնասվել են հակառակորդի գնդակոծության հետևանքով։
Կառավարության հաշվարկած փոխհատուցման գումարը, սակայն, վերաբերում է 20 տրանսպորտային միջոցներից 19-ին։
«Մեկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը համապատասխան կազմակերպության կողմից փաստաթղթային ձևով չի ներկայացվել, որի կապակցությամբ դրա գնահատումը չի իրականացվել»,– նշված է կառավարության որոշման հիմնավորման մեջ։
Փոխհատուցման որոշումն ընդունվել էր դեռ 2022թ–ի դեկտեմբերի 15-ին, որի հիման վրա ՊՆ–ին իրավունք էր վերապահվել վնասի փոխհատուցման մասին կետ ավելացնել տվյալ կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում։
Այս որոշման հիման վրա էլ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի հնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ–ը գույքի գնահատման և փոխհատուցման հաշվարկ են իրականացրել։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում ՌԴ դեսպանն անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպին
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպը, երբ մի խումբ ա...
Ադրբեջանցիները Հայաստանից վերադառնալ ցանկացող արցախցիներից պահանջել են Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել. Բեգլարյան
Հայաստանից Արցախ վերադառնալ ցանկացող արցախցիների առաջ ադրբեջանական կողմը նախապայմաններ է առաջ քաշել։ Ադրբեջանցիներն արցա...
Այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում․ Արցախի պետնախարար
Քիչ առաջ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը տեղեկացրել է, որ ռուս խաղաղապահների միջոցով Արցախից Հայաստան մեկնելը միայն...
Ռազմական դրության պայմաններում սոցիոլոգիական հարցումներ կատարելու իրավունք պետք է ունենա միայն պետությունը. ԱՀ պետնախարար
Ռազմական դրության պայմաններում մասնավոր սուբյեկտները կազմակերպում են սոցիոլոգիական հարցումներ և հրապարակում դրանց արդյու...