Հայաստանն ու Ռուսաստանը կանգնած են պետականության լուրջ մարտահրավերների առջև․ Կոպիրկին
Հայաստանն ու Ռուսաստանն այսօր կանգնած են իրենց պետականությանը սպառնացող շատ լուրջ մարտահրավերների առջև, և այդ մարտահրավերներին դիմագրավելուն պետք է օգնության հասնեն նախնիների փառավոր մարտական ավանդույթները: Լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը մասնակցել է «Հիշողության այգի» ավանդական ակցիային։
Երևանի Հաղթանակի զբոսայգում Ռուսաստանի սահմանապահ Փառքի ծառուղում Հայաստանի պաշտպանության նախարարության, քաղաքապետարանի, պետական մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, վետերաններ 100 կեչի են տնկել՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված զինվորների:
Դիվանագետը հայտարարել է, որ երկկողմ հարաբերություններում պետք է գերակշռեն փոխըմբռնման և միմյանց նկատմամբ հարգանքի սկզբունքները: Նրա կարծիքով՝ կարևոր է պատրաստ լինել գործել այնպես, որ մեկ երկրի շահերը համադրվեն գործընկերների շահերի հետ։ Առանց դրա խաղաղ կայուն զարգացումն ուղղակի անհնար է։
«Այսօրվա իրադարձությունները ցույց են տալիս, թե որքան կարևոր է պատմության դասերը յուրացնելը։ Մենք պարզապես պարտավոր ենք դա հաշվի առնել։ Իսկ նրանք, ովքեր անտեսում են դրանք, դատապարտված են սխալները կրկնելու... Այսօր առավել քան երբևէ արդիական է այն, ինչ մենք անում ենք։ Պետք է պահպանել հիշողությունը և թույլ չտալ աղավաղել պատմությունը։ Պատմության խեղաթյուրումն իր հետ բերում է ցավ, չարիք և պատերազմ։ Մենք հիմա դա շատ լավ տեսնում ենք»,–նշել է Կոպիրկինը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում ՌԴ դեսպանն անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպին
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպը, երբ մի խումբ ա...
Ադրբեջանցիները Հայաստանից վերադառնալ ցանկացող արցախցիներից պահանջել են Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել. Բեգլարյան
Հայաստանից Արցախ վերադառնալ ցանկացող արցախցիների առաջ ադրբեջանական կողմը նախապայմաններ է առաջ քաշել։ Ադրբեջանցիներն արցա...
Այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում․ Արցախի պետնախարար
Քիչ առաջ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը տեղեկացրել է, որ ռուս խաղաղապահների միջոցով Արցախից Հայաստան մեկնելը միայն...
Ռազմական դրության պայմաններում սոցիոլոգիական հարցումներ կատարելու իրավունք պետք է ունենա միայն պետությունը. ԱՀ պետնախարար
Ռազմական դրության պայմաններում մասնավոր սուբյեկտները կազմակերպում են սոցիոլոգիական հարցումներ և հրապարակում դրանց արդյու...