«Բաքվում իրար են խառնվել». ադրբեջանագետ
Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը հայտարարել է. «Իրանը զորքեր է հավաքել Նախիջևանի տարածքի մոտակայքում և մենք պատրաստ ենք պատերազմել այդտեղ: Ադրբեջանը հիմա 90-ականների Ադրբեջանը չէ։ Այսօր Ադրբեջանը ուժեղ պետություն է՝ ուժեղ առաջնորդով։ Մենք էլ ունենք բավարար ուժ և հզորություն»։
Մեկ էլ պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն էլ առաջարկել է թուրքական F-16 կործանիչներ տեղադրել օկուպացված Կովսականում (Զանգելան)՝ «ռազմական սադրանքների և ահաբեկչական գործողությունների հակված իրանական մոլլաների ռեժիմին զսպելու համար»:
Ադրբեջանն իրեն այնպես է պահում, կարծես Իրանը որևէ քայլ ու գործողություն է արել Ադրբեջանի դեմ, դեռ տեղի չունեցած զորավարժություններից են այսպես ոգևորվել, իսկ դրանց կայացման դեպքում ինչպիսի՞ առաջարկներ կհնչեն Բաքվից: Ուշագրավն այն է, որ Ադրբեջանը տարեկան մոտ հարյուր անհատական ու համատեղ զորավարժություններ է անում, այդ թվում՝ Իրանի հետ սահմանին, բայց դա կարծես թե իրենց կարելի է, իսկ Իրանը երբ անում է, ուրեմն «ահաբեկչական հակումներ» ունի: Իրանը կարևոր զսպիչ գործոն է Ադրբեջանի ագրեսիայի համար, ուստի Բաքվում իրար են խառնվել»: |
Նմանատիպ հոդվածներ
«10 դրամով մեքենայի վաճառք, ձևական բնույթի ամուսնալուծություն»․ ուշագրավ մանրամասներ՝ Գևորգ Կոստանյանի դատավարությունից
Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ ապրիլի 5-ին, ընթանում էր հետախուզման մեջ գտնվող նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի...
ԱԺ-ում պատգամավորների միջև առերեսում է տեղի ունենում
Քիչ առաջ հայտնել էինք, որ ԱԺ-ում այս պահին քննչական գործողություններ են։ Auroranews-ը ԱԺ Հասարակայնության հետ կապերի եւ...
Աննա Հակոբյանի նախաձեռնած գագաթնաժողովը պետբյուջեի վրա կարժենա 190 հազար եվրո․ Factor
Ապրիլի 4-ին ՀՀ կառավարությունը տեղեկացրեց, որ Երևանում՝ ս.թ. հոկտեմբերի 19-20-ն անցկացվելու է «Կանանց դերը ժողովրդավարու...
Արցախ աշխարհն էլ մի զավակ է և իր մոր՝ ողջ հայ ազգի հոգածության ու ջերմության կարիքն ունի. ԱՀ նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը «Սիրելի՛ հայուհիներ, մեզ համար այս ծանր ու վճռորոշ ժամանակաշրջանում հայ մայ...