Փորձել են ադրբեջանցիներին համոզել՝ փոքր-ինչ նահանջել Տեղ համայնքից, բայց ապարդյուն․ «Հրապարակ»
Տեղ համայնքի ողջ սահմանային հատվածում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններ են ընթացել հայ-ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների միջև, սակայն արդյունք չեն տվել: Այս մասին հայտնել է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
«Ըստ մեր աղբյուրի՝ Սյունիքում է եղել նաեւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ Փորձել են ադրբեջանցիներին համոզել՝ փոքր-ինչ նահանջել նախորդ օրը գրաված դիրքերից՝ առնվազն մինչեւ Բարեկամության արձանի հատվածը, որի շուրջը, ըստ տեղեկությունների, նախնական պայմանավորվածություններ են եղել։ Սակայն բանակցություններն անպտուղ են եղել, եւ ադրբեջանական զինուժը շարունակում է խրամատավորվել Տեղ համայնքից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող այգիներում»,- գրել է թերթը:
Ըստ թերթի հայտնած տեղեկությունների՝ երեկ՝ մարտի 31-ին, անգամ ձեռնամարտ է եղել հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, չնայած 2020 թվականից հետո Տեղ համայնքի տարածքում հայ դիրքապահներ չեն տեղակայվել, եւ ընդամենը մեկ կամ երկու ռուսական խաղաղապահների հենակետ է այստեղ եղել։
«Այդուհանդերձ, նախօրեից ՊՆ-ն ուշացած քայլեր է ձեռնարկել՝ տասնյակ զինվորներ է տեղակայել այդ հատվածում»,- հայտնել է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը կամ ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, կամ կներկայացնի. Արցախի պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՆՑԱ...
Իրանն Ադրբեջանից պարզաբանում է պահանջում
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին այսօր արձագանքել է իր ադրբեջանցի գործընկերոջ կողմից իսլամական հ...
Տեղ-Կոռնիձոր հատվածում ՀՀ և ԱՀ ներկայացուցիչները իրականացրել են սահմանի ճշգրտման աշխատանքներ. ԱԱԾ
Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության՝ ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ Տեղ...
ՊՆ-ն հրաժարվում է ՀՀ–ում օկուպացված տարածքների իրական և ճշգրիտ չափի մասին թվեր ներկայացնել․ Sputnik
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված հայկական տարածքների չափի վերաբեր...