ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ես ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը չեմ օկուպացնում, զբաղեցնում եմ»․ վեճ՝ Միրզոյանի և Կրպեյանի միջև
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում շ«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը հայտարարեց՝ մարտի 22-ին ԱԺ-ում կառավարության հետ կայացած հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարարի պաշտոնն օկուպացնող պաշտոնյան հայտարարեց՝ այս օրերին, երբ մենք ականատես ենք լինում այդպիսի սուր հռետորաբանության ու սպառնալիքների, պետք է փաստենք, որ նոր ագրեսիայի վտանգ եւ Հայաստանի, եւ ԼՂ-ի դեմ կա. ընդ որում ԼՂ-ի դեպքում կա էթնիկ զտումների եւ ցեղասպանության վտանգ:
«Նույն օրը ՀՀ-ում իշխանությունն օկուպացրած հանցախմբի պարագլումը գրառմամբ հայտարարեց՝ նոր էսկալացիա չի լինելու: Հիմա հարցս՝ ո՞ր մեկդ է ստում: Ժողովուրդը հստակ պատասխան է սպասում»,-ասաց նա:
Ի պատասխան ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց.
«Ես ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը չեմ օկուպացնում, զբաղեցնում եմ: Ձեր քաղաքական ուժի մոտ երեւի քաղաքական ընկալման հարց կա: Ես շատ լավ հիշում եմ, որ այն տարիներին, երբ դուք իշխանության մաս էիք, ձեր ԱԳ նախարարը փորձում էր ասել, որ օկուպացնել կարելի է անգամ զուգարանը, այդպես էլ Արցախի շուրջ տարածքներն էին օկուպացված-զբաղեցված: Իմ հետ խոսելիս խնդրում եմ՝ այդ տերմիններին ուշադիր եղեք: Այսքանը»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զախարովան՝ 2 ռուս զինծառայողի վիրավորվելու մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով երկու ռուս զինծառայողի վիրավորվելու մասին հարցը, նշել է, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում, օրինակ, Ադրբեջանի արձագանքին». Ալեն Սիմոնյան
Հայաստանը 99 տոկոս դեպքերում իր համաձայնությունը տվել է ռուսական առաջարկներին, խնդիրը եղել է ադրբեջանական կողմի անհամաձա...
Պեսկովը՝ Հայաստանում Պուտինի հնարավոր ձերբակալման մասին
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի...
Պետքարտուղարությունից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
Պետքարտուղարությունը բարձր է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ակտիվո...