ԵՄ-ը կօգնի Ուկրաինային հաղթել Ռուսաստանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում հաստատել են, որ իրենք կօգնեն երկրին հաղթել «Ռուսաստանի ագրեսիան»։ Այս մասին նա հայտարարել է Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում, փոխանցում է РИА Новости-ն։
«Զելենսկիին տեսաձայնագրությամբ լսելուց հետո մենք վերահաստատեցինք մեր աջակցությունը` ռուսական ագրեսիան տապալելու համար», - ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ Ուկրաինայի դաշնակիցները կշարունակեն օգնել նրան քաղաքական, տնտեսական, ռազմական և հումանիտար մակարդակներում՝ ըստ անհրաժեշտության։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում ասել էր, որ իր երկրի համար անհրաժեշտ որոշումների ընդունումը ձգձգվում է։ Մասնավորապես, նա հայտարարել է Ուկրաինային հեռահար հրթիռների և ժամանակակից արևմտյան ինքնաթիռների մատակարարման հետաձգման մասին, նախագահը նաև նշել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հետաձգման և «խաղաղության բանաձեւի գագաթնաժողովի» կազմակերպման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Առավելապաշտական մոտեցում, ագրեսիվ գործողություններ․ Արարատ Միրզոյանը՝ Ադրբեջանի կողմից մերժողական քաղաքականության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել եգիպտական առաջատար «AlQahera News» լրատվամիջոցին։ Հարցազրույցն ամբողջո...
Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է խաթարելու կայունության ջանքերը և դիմելու լայնածավալ ուժի կիրառման․ Պապիկյան
Մարտի 23-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Լեռնային Ղարաբա...
Արցախում հումանիտար ծանր իրավիճակի պայմաններում՝ ատելության խրախճանք․ Արցախի ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստների» մասին
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ադրբեջանական ԶՈՒ կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորման կապակցությամբ: Մարտ...
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
Ադրբեջանը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այս մասին հաղորդագրություն է...