«Դա հիմք է պաշտպանության բոլոր միջոցների կիրառման համար»․ Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը զգուշացրել է, որ Ղրիմը հետ նվաճելու Ուկրաինայի փորձը հիմք կդառնա ցանկացած զենքի, այդ թվում՝ միջուկային դոկտրինայով նախատեսված զենքի կիրառման համար:
Այդ մասին տեղեկացնում Է ТАСС գործակալությունը:
«Եթե խոսենք ինչ-որ լուրջ հարձակումների մասին, որոնք կապված են Ղրիմը հետ գրավելու փորձի հետ, ապա միանգամայն ակնհայտ է, որ դա հիմք է պաշտպանության բոլոր միջոցների կիրառման համար, ներառյալ՝ միջուկային զսպման հիմնական դոկտրինայի հիմունքներով նախատեսվածները, երբ Ռուսաստանի դեմ ցանկացած տեսակի զենքի օգտագործումը սպառնում է հենց պետության գոյությանը», - ասել է Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Նա հստակեցրել Է, որ «պետության մի մասը պոկելու փորձը նշանակում է, որ դա ոտնձգություն է հենց պետության գոյության դեմ»։
«Ուստի հետևություններ արեք ինքներդ. այստեղ միանգամայն ակնհայտորեն հիմքեր կան ցանկացած զենքի կիրառման համար: Բացարձակապես ցանկացած», - ասել Է Անվտանգության խորհրդի փոխնախագահը՝ հույս հայտնելով, որ դա հասկանում են օվկիանոսից այն կողմ ՌԴ-ի բոլոր «բարեկամները»:
Ըստ որում, Մեդվեդևը կարծում է, որ Ուկրաինայի հայտարարությունները Ղրիմը «վերադարձնելու» մասին շատ բանով քարոզչություն են։
«Զանազան հայտարարությունները Ղրիմը կամ ևս ինչ-որ բան վերադարձնելու մասին… հասկանում եք, քարոզչություն է, դրան պետք է այդպես Էլ վերաբերվել, և պատերազմի ժամանակ դա միշտ կա», - նշել Է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը՝ Հայաստանում Պուտինի հնարավոր ձերբակալման մասին
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի...
«Նոր էսկալացիա չի լինելու»․ Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինելու է, և այն հիմնված է լինելու բարձրագույն մակարդակներում ձեռք բեր...
Պետքարտուղարությունից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
Պետքարտուղարությունը բարձր է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ակտիվո...
«Երկու կողմերի համաձայնություն այդ հարցի վերաբերյալ դեռ չենք տեսել»․ Զախարովա
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղար...