Խանդուզին ասել է՝ որ երկիրն է դարձել Իրանում ամենախոշոր ներդրողը

Ընթացիկ ֆինանսական տարվա արդյունքներով Ռուսաստանը դարձել է Իրանում ամենախոշոր ներդրողը. Մոսկվան երկրում ընդհանուր առմամբ ներդրել է 2,76 մլրդ դոլար։ Խոսքը հանքարդյունաբերության, ինչպես նաև արդյունաբերության և տրանսպորտի ոլորտներում նախագծերի ֆինանսավորման մասին է։ Այս մասին Financial Times թերթին ասել է Իրանի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին։

 

Իրանի տնտեսության մեջ Ռուսաստանի ներդրումները կազմում են պետության ընդհանուր օտարերկրյա ներդրումների երկու երրորդը՝ 4,2 մլրդ դոլար։ Միաժամանակ, 2021 թվականին Թեհրանի նախագծերի ընդհանուր ֆինանսավորումը կազմել է 1,45 մլրդ դոլար։ Նախարարը չի բացահայտել Ռուսաստանի հետ համատեղ նախագծերի մանրամասները, սակայն հիշեցրել է երկրների միջեւ միջբանկային փոխանցումների համակարգերի միավորումը։


Խանդուզին Չինաստանն անվանել է Իրանի երկրորդ կարևորագույն ներդրումային գործընկերը։ Սակայն անցյալ տարի ներդրումների ծավալով հանրապետությունը վեցերորդն էր՝ 131 մլն դոլարով 14 տեղական ծրագրերում։ Աֆղանստանը, Իրաքը, իրանական սփյուռքը և Արաբական Միացյալ Էմիրությունները առաջ են անցել ՉԺՀ-ից: Նախարարը նաև հավելել է, որ տարվա 11 ամիսների ընթացքում իրանական նավթի արտահանումն աճել է 12 տոկոսով՝ դրամական արտահայտությամբ մինչև 53 միլիարդ դոլար, ինչը նշանակում է, որ անհնար է «մեկուսացնել տնտեսությունը»։

Քաղաքականություն