Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բեռլին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-30-ին աշխատանքային այցով մեկնում է Բեռլին:
ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության մեջ նշվում է, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում են ընդգրկված է 14 մարդ:
Պատվիրակության կազմում ընդգրկված են Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ Թադևոս Ավետիսյանը, Զարուհի Բաթոյանը, Հռիփսիմե Հունանյանը և ԱԺ աշխատակազմի 8 ներկայացուցիչ։
Հիշեցնենք՝ Գերմանիա մեկնելու մասին Սիմոնյանն ասել էր ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսների գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը՝ Հայաստանում Պուտինի հնարավոր ձերբակալման մասին
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի...
Զախարովան՝ «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից» հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին և հայտարարությանը,...
«Նոր էսկալացիա չի լինելու»․ Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինելու է, և այն հիմնված է լինելու բարձրագույն մակարդակներում ձեռք բեր...
Պետքարտուղարությունից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
Պետքարտուղարությունը բարձր է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ակտիվո...