ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հերթական բախումները Ֆրանսիայում՝ ցուցարարների և ուժայինների միջև
Ֆչանսիայում հերթական բախումներն են սկսվել կենսաթոշակային աղմկահարույց բարեփոխումների դեմ պայքարող ցուցարարների և ուժայինների միջև։
Ոստիկանությունը, արցունքաբեր գազից և մահակներից բացի, սկսել է կոպտորեն բերման ենթարկել ցուցարարներին։ Լիոնում մի շարք ձերբակալություններ են տեղի ունեցել կենսաթոշակային բարեփոխումների ընդունման դեմ հինգերորդ ակցիայից հետո։
Նշենք, որ Ֆրանսիայում կառավարությանն անվստահություն հայտնելու ընդդիմության բանաձեւերից ոչ մեկը բավարար ձայներ չի հավաքել՝ այսպիսով ճանապարհ բացելով Մակրոնի կառավարության բարեփոխումների իրականացման համար։
Առաջին առաջարկը ստացել է 278 ձայն, ընդամենը ինը ձայն պակաս, քան ընդունման համար անհրաժեշտ 287 ձայնը:
Մինչ այդ Փարիզի Վոբանի հրապարակում ավելի վաղ հավաքվել էին կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցուցարարներ։ Այդ ժամանակ Ֆրանսիայի խորհրդարանը քննարկում էր կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լաչինի միջանցքը փակող ադրբեջանցի էկոահաբեկիչը Նովրուզի պատվին առաջարկում է հայ մորթել
Լաչինի միջանցքը փակող ադրբեջանցի էկոահաբեկիչը Նովրուզի պատվին առաջարկում է հայ մորթել։ Համապատասխան տեսանյութը տարածվել...
Աղիքային ցուպիկ և խմորասնկեր․ Թթվասերի 10 նմուշից 4-ում խախտում կա. «Հետք»
Մարտի 2-ին «Հետք»-ը փորձաքննության էր ներկայացրել տեղական արտադրության թթվասերի 10 նմուշ։ Նմուշներից 4-ում հայտնաբերվել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սոլովյովի հյուրերից մեկը հաղորդման ժամանակ կորցրել է գիտակցությունը
Երոկ միջադեպ է տեղի ունեցել «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում։ Հեռարձակման ժամանակ հյուրերից մեկը` պրո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծնվել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը` Հովհաննեսը
«Էրեբունի» ԲԿ ծննդատանը ծնվել է 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը: Ծնողները փոքրիկ...