ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սումգայիթում տեղի ունեցածը ցեղասպանություն է, որը հիմք է դարձել նոր ոճրագործությունների
Այն ինչ տեղի է ունեցել Սումգայիթում` ցեղասպանություն է, որն առայսօր ոչ իրավական և ոչ էլ քաղաքական գնահատական չի ստացել, և դա հիմք է տվել նոր ռազմական ոճրագործությունների իրականացմանը։ Սա Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովի համոզմունքն է:
«Մեր հետազոտական թիմը մի շարք ուսումնասիրություններ է իրականացրել. կիրառելով հատուկ հաշվարկների մեթոդաբանություն՝ պարզել ենք որ Սումգայիթի զոհերի թիվը շուրջ 3 հազար է...», - ասել է նա։
1988 թվականից՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական գործողությունները կրել են պարբերական բնույթ: Սումգայիթյան ոճրագործությունն այդ շղթայի առաջին մասն էր. դրան հաջորդել են նմանատիպ գործողություններ Ադրբեջանի այլ բնակավայրերում, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում, իսկ անկախության ձեռքբերումից հետո նաև Արցախի Հանրապետության տատարծքում:
«Այս ամենն ընդահանուր մի շղթա է, որն իրար հետ փոխկապակցված են ...»,- ասել է նա։
Անդրադառնալով Սումգայիթյան ոճրագործությանը՝ Հովիկ Ավանեսովն ընդգծում է, այն հստակ կազմակերպված ցեղասպանություն էր՝ կոնկրետ դերաբաշխումով, ուղղորդված գործողություններով, ընտրված զոհերի հասցեներով: Կարևոր է համարում, որ միջազգային հանրությանը ցույց տանք այս ամենը:
«Ցավոք սրտի մենք Սումգայիթի մասին, Բաքվի մասին, Մարաղայի կոտորածների մասին հիշում ենք այդ իրադարձությունների նախաշեմին...»,-ասել է Ավանեսովը։
Սումգայիթյան ցեղասպանության մասին պետք է խոսել ոչ թե տարին մեկ անգամ, այլ ամեն օր: Ըստ Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովի՝ պետք է ցույց տալ, որ ցեղասպան թուրքը այսօր էլ չի փոխել իր ձեռագիրը. և քանի դեռ միջազգային հանրությունը չի դատապարտել նման ոճրագործությունները՝ դրանց կրկնության սպառնալիքը պահպանվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղապահները Արցախից տարհանել են ՌԴ 49 քաղաքացու, այդ թվում՝ երեխաների
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից տարհանել են ՌԴ 49 քաղաքացու, այդ թվում՝ 6 երեխա, որոնք նախկինում ժամանել էին ԼՂ: Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թբիլիսիում ցուցարարները փորձում են քանդել խորհրդարանի մուտքի դիմացի ցանկապատը
Թբիլիսիի կենտրոնում ցուցարարները շրջապատել են խորհրդարանը։ Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն։ Նշվում է, որ ակցիայի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կրկին փոխել են Այվազովսկու ազգությունը և շեշտել նկարչի հայ լինելը
Նյու Յորքի աշխարհահռչակ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը վերանայել է հայտնի ծովանկարիչ Իվան Այվազովսկու կենսագրական տվյալն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Հրապարակում իրավապահներից փախուստի դիմած Hummer-ի վարորդին բերման ենթարկելու կադրերը
Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող միջադեպ է եղել Հանրապետության հրապարակի մոտակայքում։ Ինչպես երևում է սոցցանցերում տարածվող տ...