«Սպայկա»-ն և նրա հետ կապված կազմակերպությունները պետբյուջե են վերականգնվել շուրջ 8,5 մլրդ դրամ. ՊԵԿ

«Սպայկա»-ն և նրան փոխկապակցված կազմակերպությունները պետբյուջե են վերականգնվել շուրջ 8,5 մլրդ դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ-ը։  

 

Ըստ հաղորդագրության՝ «Սպայկա» ՍՊԸ գլխավոր տնօրենը տվյալ կազմակերպության, նաև փաստացի իր կողմից ղեկավարվող «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ի միջոցով 2015-2018թթ. ժամանակահատվածում տարբեր երկրներից, այդ թվում՝ Լեհաստանից, Բելգիայից, Հունաստանի, Հայաստան է ներմուծել տարատեսակ սննդամթերք:   Սակայն, խեղաթյուրելով ձեռք բերված ապրանքների վերաբերյալ տվյալները և Հայաստանի մաքսային մարմիններին ներկայացնելով դրանց վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ձեռք բերված սննդամթերքը ՀՀ ներմուծելիս ձևակերպել էր որպես ամոնիումի նիտրատ (սելիտրա)՝ խուսափելով առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց:   

 

Հետագայում ձեռք են բերվել նկարագրված հանցավոր արարքները հիմնավորող անհերքելի ապացույցներ: Հաշվարկվել և հստակեցվել է պետությանը չվճարված հարկային պարտավորությունների վերջնական չափը:   «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել, մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել և պատրաստակամություն հայտնել օժանդակել նախաքննությանը և պետական բյուջե վճարել հաշվարկված լրացուցիչ հարկային պարտավորությունները:   

 

Հաշվարկվել են լրացուցիչ շուրջ 5,5 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով վերջնական հարկային պարտավորություններ, որի գերակշիռ մասը պետական բյուջե է վերականգնվել 2022թ.-ի նոյեմբերին, իսկ մնացած մասը ընկերությունը պարտավորվել է վճարել ըստ սահմանված ժամանակացույցի:

Քաղաքականություն

Պատահարներ