ՌԴ ՊՆ-ն` Արցախում իրավիճակի մասին

Դեկտեմբերի 12-ին, Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չեն գրանցվել։ Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ կայքում: Նշվում է, որ պարեկություն է իրականացվել երեք ուղղություններով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում:

 

Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դրա հետևանքով ընդհատվել է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ինչպես հայտնել էին Արցախի ներքին գործերի նախարարությունից, Արցախը ՀՀ և աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհն արդեն 9 ժամ է շարունակում է փակ մնալ:

Քաղաքականություն

Պատահարներ