Փաստաբան Էրիկ Ալեքսյանի կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել. պաշտպան

Փաստաբան Էրիկ Ալեքսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է պաշտպան Զորայր Հարությունյանը:
 

Նշվում է, որ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին:

 

Հիշեցնենք, որ փաստաբանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը նույնպես կալանավորված է։ Վերջինիս փաստաբանը նույնպես հայտնել է, որ դատավորի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել:

Քաղաքականություն

Պատահարներ