Հասարակություն
Որտեղ են նախընտրում անշարժ գույքի ներդրումներ անել ռուսաստանցիները. ցանկը գլխավորում է Թուրքիան
Ռուսաստանցիների կողմից արտասահմանյան անշարժ գույքի ներդրումներ կատարելու ամենապահանջված երկրների վարկանիշը գլխավորել են Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Վրաստանը։ Այս մասին գրում է МК-ն:
Լրատվամիջոցի փոխանցմամբ` նման տվյալներ է ներկայացնում Tranio-ն (անշարժ գույքի միջազգային բրոքեր):
Անշարժ գույքի ոլորտում ռուսաստանցիների ներդրումների 24%-ը հաստատվել է Թուրքիայում, 10%-ը՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, Վրաստանում՝ 9%-ը, Իսպանիայում և Հունաստանում՝ 8%-ը։
Տասնյակում են հայտնվել նաև Կիպրոսը, Թաիլանդը, Չեռնոգորիան, Ֆրանսիան, Ինդոնեզիան։ Նշվում է, որ 2022 թվականի 11 ամիսների ընթացքում արտասահմանյան անշարժ գույքի նկատմամբ ռուսաստանցիների պահանջարկն 89%-ով ավելի շատ է աճել, քան ԱՊՀ այլ երկրների մեծ մասում։
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ-2022»-ում
Արցախի բնակիչներին տարհանելու մասին լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ
Ստեփանակերտ-Շուշի ճանապարհը դեռ փակ է երեխաներով ընտանիքներին կտեղափոխեն Ստեփանակերտ. Դավիթ Գալստյան
Արցախը ՀՀ-ի հետ կապող կյանքի միակ ճանապարհն արդեն 9 ժամ է շարունակում է փակ մնալ. Արցախի ՆԳՆ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` Փաշինյանի մասնակցությամբ Երևան-Գյումրի ավտոերթից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արագությունը գերազանցելու համար արագաչափը նկարեց Փաշինյանի մեքենան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5