Հայտնի է` ինչ պայմանով ռուսները կկարողանան մասնակցել 2024-ի օլիմպիական խաղերին. մանրամասներ

 ԱՄՆ օլիմպիական կոմիտեն (USOPC) հանդես է գալիս 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերին ռուսաստանցիների մասնակցության օգտին։ Այս մասին հայտարարել է USOPC-ի ղեկավար Սյուզաննա Լայոնսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Դեկտեմբերի 9–ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում կայացել է օլիմպիական գագաթնաժողովը։ 


Դրա ամփոփիչ հռչակագրում խոսվում է պաշտպանական միջոցառումների վերանայման նախաձեռնությանը համընդհանուր աջակցության մասին. նախաձեռնությունը կայանում է մրցումներին ռուս և բելառուս մարզիկների մասնակցությունը թույլ չտալու մեջ։ Միաժամանակ հայտարարվել է, որ պետք է ուժի մեջ մնան Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ պատժամիջոցները, որոնք ենթադրում են, մասնավորապես, մարզիկների ելույթներն առանց ազգային դրոշի և օրհներգի։ Ուժի մեջ է մնում նաև մրցումների անցկացման արգելքը: 


«Դա գուցե տհաճ է գիտակցել, բայց ռուսաստանցիների մասնակցությունը թույլ չտալը մեզ հետ է շպրտում։ Նրանց վերադարձն իսկապես կարևոր է շարժման (օլիմպիական) համար։ Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք աջակցել ուկրաինացի ժողովրդին և ուկրաինացի մարզիկներին։ ԱՄՆ-ն ողջունում է մրցումներին վերադառնալու հնարավորությունների որոնումը այն մարզիկների համար, ովքեր դրա համար մարզվել են ամբողջ կյանքում, բայց մենք կտրականապես դեմ ենք, որ նրանք վերադառնան ազգային դրոշի ներքո, երբ նրանց երկրները պատժամիջոցների տակ են»,- Լայոնի խոսքերը մեջբերում է The Wall Street Journal-ը։ 

Քաղաքականություն

Պատահարներ