Դատավոր Արյուսակ Ալեքսանյանի կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել

Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

 

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է պաշտպան Երեմ Սարգսյանը։

 

Հիշեցնենք, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվել էր հոկտեմբեր 19–ին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Նույն գործի շրջանակներում հոկտեմբերի 21–ին կալանավորվել էր նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ դատավոր Ալեքսանյանին աջակցելու համար:


 

Քաղաքականություն

Պատահարներ