Արցախցիները հավաքվում են Շուշիի ճանապարհի մոտ` Արցախի բլոկադան թույլ չտալու համար. մանրամասներ

 Այս պահին բազմաթիվ արցախցիներ հավաքվում են Շուշիի ճանապարհի մոտ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել  է «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգող խորհրդի անդամ Արշակ Աբրահամյանը։

 

«Խնդրում եմ բոլոր արցախցիներին հավաքվել Շուշիի ճանապարհի մոտ, քանի որ միայն ժողովրդի քանակ այստեղ ապահովելով կարողանանք որոշակի գործողություններ իրականացնել: Այս պահին բազմաթիվ արցախցիներ հավաքվում են Շուշիի ճանապարհի մոտ` որպեսզի թույլ չտան Արցախի բլոկադան»,- գրել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ