Կոսովոյի և Մետոհիայի սերբերին դժվար գիշեր է սպասվում. Վուչիչ

Կոսովոյի և Մետոհիայի սերբերին դժվար գիշեր է սպասվում։ Նման հայտարարություն է արել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

 

Սերբիայի նախագահը նշել է, որ Պրիշտինան իր ահաբեկչական քաղաքականությամբ փորձում է վերջ տալ «սերբական խնդրին» Կոսովոյում և Մետոհիայում։  

 

Վուչիչն ընդգծել է, որ Բելգրադը երաշխիքներ ունի KFOR-ից (միջազգային ուժերը՝ ՆԱՏՕ-ի գլխավորությամբ) և Եվրամիության կողմից, որ ուժ չի կիրառվի Կոսովոյում և Մետոհիայում ցուցարարների դեմ։ 

 

Նշենք  որ ինքնահռչակ Կոսովոյի հանրապետության կառավարությունը հերքում է տեղի սերբ քաղաքական գործիչների մեղադրանքները տարածաշրջանի հյուսիս ոստիկանական հատուկ ջոկատներ ուղարկելու վերաբերյալ։

Քաղաքականություն

Պատահարներ