ՊՎԾ-ն ՊՆ-ում ստուգումներ է սկսել. ինչ է փնտրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը մտել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ ստուգումների: 

 

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հստակ հրահանգներ է տվել Պետական վերահսկողության ծառայությանը՝ մանրազնին ուսումնասիրել կոնկրետ ոլորտներ: Տեղեկացանք, որ մի քանի ուղղություններով արդեն սկսվել են ստուգումները:

 

ՊՎԾ աշխատակիցները քրքրում են Հայաստանի պաշտպանական գերատեսչության փաստաթղթերը, ուսումնասիրում տարբեր պայմանագրեր, փոխանցումներ, որպեսզի հասկանան՝ նոր նախարարի օրոք որքան են փոխվել գերատեսչության գործունեությունը, գործող ավանդույթները, եղած բարքերը:

 

Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դեմ սեփական թիմում խարդավանքներ են հյուսում, երբեմն կեղծ ինֆորմացիաներ տրամադրում Նիկոլ Փաշինյանին: Լուրեր կան, որ Սուրեն Պապիկյանի դեմ արշավի մի մասը կազմակերպում եւ կառավարում է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

 

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։