Կալանավորված դատավոր Արուսյակ Ալեքսանյանը հրաժարվում է ցուցմունք տալ. «Ժողովուրդ»

 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Շուրջ 1,5 ամիս է, ինչ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը գտնվում է կալանքի տակ: 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կալանավորումից հետո ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչները մի քանի անգամ այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, որպեսզի հարցաքննեն դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, սակայն դատավորը միշտ հրաժարվել է ցուցմունք տալուց: 

 

Ասել է թե՝ քրեական վարույթով ուշագրավ իրավիճակ է. մեղադրյալ դատավորը հրաժարվում է քրեական վարույթով որևէ ցուցմունք տալ, քննիչներն էլ անիմաստ գնում-գալիս են կալանավայր:

 

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել։ Նույն գործի շրջանակներում հոկտեմբերի 21-ին կալանավորվել է նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ դատավոր Ալեքսանյանին աջակցելու համար, և դատավորի օգնականը, որը հետագայում ազատ արձակվեց:

 

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։

Քաղաքականություն