ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ օդատիեզերական ուժերի դեմ

Ուրբաթ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ռուսական երեք կառույցների, այդ թվում՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի դեմ, հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Այս մասին գրում է Интерфакс-ը։

 

Գործակալության փաստաթղթում նշվում է, որ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև պաշտպանության նախարարության անօդաչու ավիացիայի 924-րդ պետական ​​կենտրոնը և Ռազմական տրանսպորտի ավիացիայի հրամանատարությունը։

 

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին իր հերթին ասել է, որ, ըստ Վաշինգտոնի, այդ կառույցներն իբր «մասնակցում են իրանական անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմանը»։

 

Բացի այդ, պատժամիջոցների ցանկում ներառվել է Ռուսաստանում անիմացիոն ֆիլմեր արտադրող ընկերությունը՝ KinoAtis-ը։

Քաղաքականություն

Պատահարներ