Հասարակություն

Թուրքիան շուտով կավարտի գազային հանգույցի ճանապարհային քարտեզի մշակումը. թուրք նախարար

Թուրքիան շուտով կավարտի գազային հանգույցի ճանապարհային քարտեզի մշակումը. թուրք նախարար

Թուրքիան շուտով կավարտի իր տարածքում գազային հանգույց ստեղծելու ճանապարհային քարտեզի մշակումը:  Այս մասին, Energy Today-ի փոխանցմամբ ասել է Էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։

 

Նրա խոսքով՝ հանգույցը նախատեսվում է տեղակայել Թրակիայում։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել էր, որ Ադրբեջանը և մի շարք այլ երկրներ աջակցություն են հայտնել երկրում Ռուսաստանի առաջարկած «գազային հանգույցի» նախագծին։

 

Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը կարող է դառնալ ոչ միայն գազի տարանցման երկիր, այլև այն երկիրը, որտեղ շուկան ձևավորվում է։ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը ավելի վաղ հանձնարարել էին մանրամասն և արագ մշակել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հարցը, մասնավորապես, որով Ռուսաստանը կարող է գազի տարանցումը Հյուսիսային հոսքից դեպի Սևծովյան տարածաշրջան և Թուրքիա տեղափոխել։ Էրդողանը նաև կարծում է, որ Եվրոպան կարող է ռուսական գազ ստանալ Թուրքիայի տարածքով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250