Հնդկաստանում 2 երեխաների մայրը մոլախաղում պարտվել է ու տեղափոխվել մեկ այլ տղամարդու հետ ապրելու

 Հնդկաստանում ամուսնացած կինը, ով նաև երկու երեխաների մայր է, թողել է ընտանիքն ու տեղափոխվել մեկ այլ տղամարդու մոտ, քանի որ պարտվել է ազարտային խաղի ժամանակ: Այս մասին գրում է Oddity Central-ը: 

 

Կինը մոլախաղերի պատճառով կորցրել է ամբողջ գումարը, որն իրեն ուղարկել էր ամուսինը։ Հուսահատված կինը վերջին խաղադրույքն իր վրա է արել։ Կրկին պարտվելով՝ նա լքել է երեխաներին և նրանց համաձայնությամբ գնացել ապրելու ուրիշ տղամարդու հետ։ Մինչ այդ կինը զանգահարել է ամուսնուն և պատմել կատարվածը, իսկ վերջինս դիմել է ոստիկանություն։ 

 

«Մենք փորձում ենք կապվել այս անձի հետ (հաղթողի): Հենց որ մենք կապ հաստատենք, կսկսենք հետաքննությունը»,- ասում են տեղի ոստիկանությունից:  

Քաղաքականություն

Պատահարներ