![ԵՄ-ը 2 միլիարդ եվրոյով կավելացնի Ուկրաինայի համար զենքի ֆինանսավորումը](https://auroranews.am/storage/img/base_image/old/58e0f8461a8e1d010cc04162eb804672.webp)
ԵՄ-ը 2 միլիարդ եվրոյով կավելացնի Ուկրաինայի համար զենքի ֆինանսավորումը
![ԵՄ-ը 2 միլիարդ եվրոյով կավելացնի Ուկրաինայի համար զենքի ֆինանսավորումը](https://auroranews.am/storage/img/base_image/old/58e0f8461a8e1d010cc04162eb804672.webp)
Արդեն հաջորդ շաբաթվա սկզբին Եվրամիությունը կավելացնի Ուկրաինային սպառազինության մատակարարումների ֆինանսավորման համար նախատեսված ֆոնդը առնվազն 2 միլիարդ եվրոյով, հինգշաբթի հաղորդել է Bloomberg-ը։
Այս պահին հիմնադրամի սահմանաչափը կազմում է 6 միլիարդ եվրո՝ 2021-2027 թվականներին ռազմական օգնության ֆինանսավորման համար։
Դրանից զենքի մատակարարումները ֆինանսավորվում են ոչ միայն Ուկրաինային, այլ նաև մի շարք այլ երկրների, սակայն ընդհանուր գումարի առնվազն կեսը վերապահված է Կիևին։ Սակայն, ինչպես նշում է Bloomberg-ը, ԵՄ երկրները կարծում են, որ դա բավարար չէ։
Ֆինանսավորման ավելացման մասին փաստաթուղթը կարող է ստորագրվել դեկտեմբերի 12-ին։ Հետագայում ֆոնդի չափը կարող է էլ ավելի մեծանալ։
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության խնդրանքին։ Այնուհետև Արևմուտքը լայնածավալ պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ և ավելացրեց Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումը: