Հասարակություն
Այնտեղ պատերազմ է. ինչ կա թաքցնելու.. Սոբյանինը` Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին
Ռուսաստանը Ուկրաինայում հակազդում է ՆԱՏՕ-ի ողջ բլոկին, որտեղ, ըստ էության, «պատերազմ է»։ Այս մասին Readovka-ի փոխանցմամբ հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Նա նշել է, որ Ռուսաստանը Ուկրաինայում «կռվում է» Հյուսիսատլանտյան ողջ դաշինքի դեմ։
«Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն է իրականացվում, իրականում այնտեղ պատերազմ է ընթանում, ինչ կա թաքցնելու։ Բայց մենք Ուկրաինայի դեմ չենք պատերազմում, նրա հետևում կանգնած է ամբողջ ՆԱՏՕ-ն՝ իր բոլոր տեխնոլոգիաներով, զենքերով, տեղեկատվությամբ, հատուկ զենքերով, հատուկ տեխնոլոգիաներով»,- ասել է Սոբյանինը «Մեր քաղաքը»։ Երկխոսություն քաղաքապետի հետ» ծրագրի եթերում։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3