Հասարակություն
Ռուս խաղաղապահները վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում այսօր միջադեպեր չեն գրանցվել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրությունում:
Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում: Նշվում է նաև, որ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ պաշտոնաթող գեներալները` Ադրբեջանում խորհրդականներ. The Washington Post-ի աղմկահարույց հետաքննությունը
Հանրապետության հրապարակում վառվեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը
Ադրբեջանի զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Նոր փաստեր` Մեծ Թաղեր գյուղի, գերեզմանատան, դպրոցի և Սբ․ Աստվածածին եկեղեցու ավերման մասին
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0