Ջուլիան Ասանժը բողոք է ներկայացրել ՄԻԵԴ

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի պաշտպանությունը բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ փորձելով արգելափակել Մեծ Բրիտանիայից նրա արտահանձնումը ԱՄՆ։ Այս մասին ուրբաթ հայտնել է Reuters գործակալությունը։
 

Օգոստոսի վերջին Ասանժը բողոք է ներկայացրել Լոնդոնի Գերագույն դատարան՝ ընդդեմ Պրիտի Պատելի, որն այն ժամանակ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարն էր, իրեն ԱՄՆ արտահանձնելու համար: Սպասվում է, որ բողոքարկման քննությունը տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին: Սրան զուգահեռ ավստրալացու փաստաբանները քննություն են սկսել ՄԻԵԴ-ում։ 

 

«Մենք հաստատում ենք, որ դիմումն ընդունվել է», - նշվում է դատարանի հայտարարության մեջ, որը մեջբերում է Reuters-ը։

Քաղաքականություն

Պատահարներ