Շոտլանդացին ուղեղի ուռուցքի նոպայից հետո մոռացել է անգլերենն ու խոսել միայն ֆրանսերեն. Daily Mail

 Շոտլանդական Գլենռոթես քաղաքի բնակիչը պատմել է, որ ուղեղի ուռուցքի պատճառով առաջացած նոպայից հետո, ինքը մոռացել է անգլերենն ու փոխարենը կարողացել է խոսել և մտածել միայն ֆրանսերեն: Tert.am-ի փոխանցմամբ գրում է Daily Mail-ը, 

Մարկուս Ջոնսը սկսել է գլխացավեր ունենալ անցյալ տարվա սեպտեմբերին՝ իր որդու՝ Ֆիննիկի ծնվելուց անմիջապես հետո: 
Սկզբում նրա մոտ ախտորոշվել էր էպիլեպսիա, սակայն սկանավորման հետևանքով հայտնաբերվել է ուռուցք օքսիպիտալ բլթի վրա: Կողմնակի ազդեցությունները ներառում են տեսողության խնդիրներ, հիշողության կորուստ և ուղեղի մթագնում: Նոպաներից մեկի ժամանակ նա կորցրել է անգլերեն խոսելու ունակությունը։ 
24-ամյա Ջոնսը պատմել է. «Սարսափելի էր, ես տեսնում էի իմ զուգընկերուհուն և փորձում էի նրան ասել, որ նոպա եմ ունենում, բայց կարող էի մտածել և խոսել միայն ֆրանսերեն: Դա տևեց ընդամենը մի քանի րոպե, բայց ես սահուն մտածում էի և հասկանում, որ դա ֆրանսերեն է, այնուհետև նորից սկսեցի խոսել անգլերեն»: 
Ներկայում տղամարդը պատրաստվում է վիրահատության:

Քաղաքականություն

Պատահարներ