
Հայտնի է, թե ինչ առաստաղ կսահմանվի ԵՄ-ում ռուսական նավթի համար

Եվրամիությունը, ամենայն հավանականությամբ, ռուսական նավթի գնի առաստաղ կսահմանի մեկ բարելի դիմաց 62 դոլար, РИА Новости-ին հայտնել է բրյուսելյան աղբյուրը։ Նա նաեև ընդգծել է, որ Եվրահանձնաժողովը չի նախատեսում տեղափոխել ծովային ճանապարհով ռուսական սև ոսկու ներկրման վրա էմբարգո սահմանելու ժամկետը։
ԵՄ հանձնաժողովն ի սկզբանե առաջարկել էր 65-70 դոլար մեկ բարելի դիմաց՝ որպես ռուսական նավթի գնի առաստաղ: Վերջին առաջարկը, վերջին բանակցություններից հետո, 62 դոլար է:
Այնուամենայնիվ, առանձին անդամ երկրներ, ներառյալ Լեհաստանը, առաջ են քաշում ավելի ցածր գին, ասել է աղբյուրը։
Նրա խոսքով, քննարկումների ընթացքում հնչել է Ռուսաստանի Դաշնությունից նավթի մատակարարումների էմբարգոյի երկարաձգման միտք, սակայն տարբեր պատճառներով մերժվել է։
Միաժամանակ գործակալության զրուցակիցը նշել է, որ Եվրահանձնաժողովի վրա ուժեղ ճնշում է գործադրվում՝ համաձայնության հասնել մինչև դեկտեմբերի 5-ը։
Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Եվրամիությունը քննարկում է ռուսական նավթի գնի առաստաղը մեկ բարելի դիմաց 62 դոլար սահմանելու հնարավորությունը։ Միաժամանակ բանակցությունները փակուղի էին մտել որոշ երկրների դիրքորոշման պատճառով։ Այս առաստաղի մակարդակը համարվում էր բարձր Լեհաստանում և Բալթյան երկրներում:
Վերլուծաբան Իգոր Յուշկովն ավելի վաղ ասել էր, որ ԵՄ երկրները վախենում են ռուսական նավթի համար չափազանց ցածր գնային շեմ սահմանել, քանի որ նման միջոցը կարող է հանգեցնել Ռուսաստանից արտահանման կրճատմանը։ Նրա կարծիքով, եթե Մոսկվան կրճատի նավթի արդյունահանումը, դա էլ ավելի մեծ դեֆիցիտ կառաջացնի, և ցանկացած այլ նավթ կթանկանա։
Վերլուծաբանն ընդգծել է, որ քննարկվող առաստաղը՝ 65-70 դոլար մեկ բարելի դիմաց, տեղավորվում է ռուսական նավթի շուկայական գնի մեջ։