
Ուկրաինայում զոհված աֆրիկացի երիտասարդն անդամակցել է «Վագներ ՉՎԿ»-ին. Պրիգոժին

Գործարար Եվգենի Պրիգոժինը հաստատել է Զամբիայի 23-ամյա քաղաքացի Լեմեհանի Նաթան Նիրենդայի մահը, որը «Վագներ ՉՎԿ»-ի կազմում մասնակցել է Ուկրաինայում ռազմական գործողություններին։ Խմբավորմանն էլ աֆրիկացի ուսանողը անդամակցել է գաղութում։ Պրիգոժինի մեկնաբանությունը հրապարակել է նրա Concord ընկերության մամուլի ծառայությունը, գրում է RTVI-ը։
Գործարարն ասել է, որ «լավ է հիշում այդ տղային», ում հետ զրուցել է Տվերի մարզում։ Ըստ Պրիգոժինի՝ նա հարցրել է Նիրենդային, թե ինչու է որոշել մասնակցել ռազմական գործողությանը, չնայած այնտեղ մահանալու վտանգը «բավականին մեծ է», և հնարավոր կլինի գաղութը «ժամանակից շուտ» լքել մի քանի տարի անց։
Պրիգոժինը պնդում է, որ Նիրենդան իրեն պատասխանել է, որ խմբավորման կազմում կռվելը իր համար մեծ պատիվ է. «Վագներ ՉՎԿ»-ն փրկում է հազարավոր աֆրիկացիների, և եթե ես պատերազմեմ ձեզ հետ, դա երևի ավելի քիչ է, քան կարող եմ անել մեր պարտքերը վճարելու համար։ Իսկ եթե ողջ մնամ, կսովորեմ կռվել հայրենիքիս համար»,- ըստ գործարարի` ասել է երիտասարդը։
Մոսկվայի ինժեներական ֆիզիկայի ինստիտուտում միջուկային ճարտարագիտություն սովորած զամբիացի ուսանողի մահվան մասին հայտնի դարձավ 2022 թվականի նոյեմբերի 14-ին։
Այս մասին աֆրիկյան երկրի արտաքին գործերի նախարար Սթենլի Կակուբոն հայտնել է գերատեսչության ֆեյսբուքյան էջում ։