Սիրիայի քրդական ուժերը դիմել են Ռուսաստանին իրենց տարածքները պաշտպանելու համար

«Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր»  քրդական դաշինքը խնդրել է Ռուսաստանին օգնել բանակցել Դամասկոսի պաշտոնական իշխանությունների հետ՝ պետության հյուսիս-արևելքում գտնվող, կազմավորման կողմից վերահսկվող տարածքը պաշտպանելու համար։ Այս մասին Al-Hadas հեռուստաալիքին հայտնել է  դաշիկքի ներկայացուցիչ Արամ Խանը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

 

«Մենք խնդրել ենք Ռուսաստանի ներկայացուցիչներին համաձայնեցնել գործողությունները Դամասկոսի պաշտոնական իշխանությունների հետ՝ մեր տարածքը պաշտպանելու համար», - ասել է նա։

 

Արամ Խանան հավելել է, որ Միացյալ Նահանգները հաստատել է, որ մերժում է Անկարայի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում, սակայն լուրջ քայլեր չի ձեռնարկել հակամարտությունը կարգավորելու համար։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի քրդական կազմավորումներից պահանջել է հեռանալ սիրիական Հալեպ նահանգի երեք քաղաքներից։ 

Խոսքը Մանբիջից, Այն ալ Արաբից և Թել Ռիֆաթից ուժերի դուրսբերման մասին է։

Քաղաքականություն