Հասարակություն

Շուշիի շրջանում ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով վիրավորներ կան. ՌԴ ՊՆ

Շուշիի շրջանում ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով վիրավորներ կան.  ՌԴ ՊՆ

ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման դեպք են արձանագրել, նշված է ԼՂ հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ՌԴ ՊՆ պաշտոնական տեղեկագրում։

 

«Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից կրակել է ԼՂ զինված կազմավորումների դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու անձ վիրավորում է ստացել»,- նշված է տեղեկագրում։

 

Հաղորդվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ միջադեպի հետաքննություն է իրականացնում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250