Գլխավոր դատախազին սպասարկող մեքենան վթարի է ենթարկվել․ մանրամասներ

 Գլխավոր դատախազության ավտոմեքենան այսօր, ժամը 16:10-ի սահմաններում, գլխավոր ճանապարհով՝ Հանրապետության փողոցով, թույլատրելիից ցածր արագությամբ, ընթացել է և մուտք գործել խաչմերուկ, երբ նույն պահին երկրորդական ճանապարհից՝ Բուզանդ փողոցից, խաչմերուկ է մուտք գործել Nissan մակնիշի ավտոմեքենան և առաջամասով բախվել է գլխավոր ճանապարհով ընթացող՝ Գլխավոր դատախազության ավտոմեքենայի աջ կողային մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում  գրառում է արել Գլխավոր դատախազության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։ Նա նաև հավելել է, որ տուժածներ չկան:

 

Ավելի վաղ Shamshyan-ը գրել էր, որ այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։  Փավստոս Բյուզանդ-Հանրապետության փողոցների խաչմերուկում բախվել են Volkswagen Phaeton մակնիշի 001 GG 01 համարանիշի և Nissan March մակնիշի ավտոմեքենաները։

 

Կայքի տեղեկություններով՝ Volkswagen Phaeton-ը հաշվառված է ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում և սպասարկում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Արդյոք գլխավոր դատախազը վթարի պահին ավտոմեքենայում է եղել, թե ոչ, պարզվում է։  

Քաղաքականություն