8 զոհ և անհետ կորածներ` իտալական Իսկիա կղզում սողանքի պատճառով. արտակարգ դրություն է հայտարարվել

Իտալիայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել Իսկիա կղզում սողանքի պատճառով։ Այս մասին գրում է  Life-ը։


«Իտալիայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել Իսկիա կղզում, որտեղ սողանքի հետեւանքով 8 մարդ է մահացել։  Այս որոշման համաձայն՝ երկու միլիոն եվրո կհատկացվի բնական աղետի հետեւանքները վերացնելու համար»,- նշվում է Իտալիայի կաբինետի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

 

«Նախարարների խորհուրդը վարչապետ Ջորջա Մելոնիի և Քաղաքացիական պաշտպանության և ծովային քաղաքականության նախարար Նելլո Մուսումեչիի առաջարկությամբ որոշել է արտակարգ դրություն հայտարարել արտակարգ իրավիճակների ազգային հիմնադրամից երկու միլիոն եվրոյի հատկացումով», - նշվում է հաղորդագրության մեջ։

 

Նոյեմբերի 26-ի առավոտյան հորդառատ անձրևների հետևանքով առաջացել է սողանք Իսկիա կղզու Կազամիչոլա քաղաքում։  Ավելի վաղ գրել էինք, որ աղետից հետո առնվազն 13 մարդ անհետ կորել է, այդ թվում՝ մի երեխա։  Հայտնի է նաև, որ աղետի հետևանքով ավերվել է առնվազն տասը շենք։  

Քաղաքականություն

Պատահարներ